National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.05.2021
Պատգամավորների ելույթները ՀՀ ԱԺ հատուկ նիստի ընթացքում
1 / 38

Վարչապետի ընտրության հարցով մայիսի 3-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ հատուկ նիստի ընթացքում ելույթ ունեցան պատգամավորները:

Նարեկ Զեյնալյան. Քաղաքացիներին խնդրում եւ հորդորում եմ դիմել պատվաստումներ իրականացնող ցանկացած պոլիկլինիկա եւ առաջիկայում ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստում, որպեսզի մենք օր առաջ կարողանանք հաղթահարել համավարակը եւ կանխել դրա հետեւանքով առաջացած մահերը:

Թագուհի Թովմասյան. Ես ուզում եմ հայտարարել, որ Արցախի կորստով մենք կորցրել ենք Հայաստանի անվտանգությունը: Արցախն էր ՀՀ անվտանգության երաշխավորը, ոչ թե Հայաստանը՝ Արցախինը:

Սերգեյ Բագրատյան. Պետականության հիմքերն ամրացնելու մտայնությամբ պետք է բոլոր քաղաքական ուժերը գնան ընտրությունների, որովհետեւ այն այլեւս երերված է:

Տիգրան Ուրիխանյան. Գործող իշխանությունը մեղավոր է այն բանում, որ մենք դեռեւս ապրում ենք այն նույն Սահմանադրությամբ, որի փոփոխությունը համարվում էր չարիք:

Արման Բաբաջանյան. Անկախության 30-րդ տարում Հայաստանը պետականության, ինքնիշխանության հերթական քննությունն է հանձնում՝ հոկտեմբերի 27, Մարտի 1, Արցախյան երկրորդ պատերազմ: Այս իրադարձություններից յուրաքանչյուրի թիրախը եղել է հայ ժողովուրդը, նրա հավաքական կամքը եւ Հայաստանի պետականությունը: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am